Նավթի համաշխարհային գները նվազում են

Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,81%-ով՝ հասնելով բարելի համար 53,66 դոլարի

TI տեսակի նավթի գինը 2017-ի հուլիսի 13-ից հետո առաջին անգամ  նվազել է 45 դոլարից: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի՝ թեթև տեսակի WTI  նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,47%-ով՝  կազմելով  44,91 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,81%-ով՝ հասնելով բարելի համար 53,66  դոլարի: