Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Աշխատանքային շաբաթը կսկսվի տեղումներով

Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

ԱԻՆ փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Երևանում՝