Զինվորին չթողեցին կռվի, այստեղից գնացած զորքը հասնում էր տեղ, ռմբակոծվում էր, որովհետև տվյալներ էին տալիս

«Թալին» ջոկատի հրամանատար․ Մանրամասներ

Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը Հայաստանի ջհուդն է, ինքը կատարեց ցեղասպանություն, հայերը նրան բերեցին սարքեցին վարչապետ, իրավունք տվեցին հայ ժողովրդի նկատմամբ կատարել ցեղասպանություն, հիմա որ ասում են՝ Նիկոլ, հեռացի, ի՞նչ հեռանալ, Նիկոլին պետք է պատժել ահեղ դատաստանով, նա հայ ժողովրդի նկատմամբ կատարել է ցեղասպանություն և ոչ միայն ինքը, նաև Լևոնը՝ իր հոգևոր հայրը. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

Սարգիս Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյան այն հայտարարությանը, որ եթե ժամերի ընթացքում որոշում չկայացվեր, հնարավոր է՝ սկսվեր մի պրոցես, որը կավարտվեր 10 հազար, մինչև անգամ 25 հազար զինվորի գերեվարմամբ, նշեց, որ այդքան զորքը բավարար էր հաղթանակ ունենալու համար.

«Երբ ասում է՝ 25 հազարը կգերեվարվեր, 25 հազար զորքը ի՞նչ գործ ուներ, 25 հազար զորքով մենք կարող էինք հասնել Կուր գետը: Այդ հրաման տվողները, որ ասել են՝ չկրակեք, դա իրենից է, բոլորն ասում են՝ հրաման ենք կատարել, ո՞ւմ հրամանն եք կատարել, կատարել են Նիկոլի հրամանը, բայց վախենում են ասեն, որ չդառնան դավաճան: Հայ ժողովրդի հանդեպ կատարվել է հերթական ցեղասպանությունը: 90-ական թվականներին կատարեց Լևոն Տեր -Պետրոսյանը,  հիմա էլ կատարեց Նիկոլը՝ Լևոնի հովանավորությամբ»:

Սարգիս Կարապետյանի կարծիքով՝ այդ ազատագրված տարածքները մենք նորից կարող ենք հետ վերցնել, սակայն պետք է իշխանափոխություն լինի.

«Պետք է կատարել հեղաշրջում, և նրանք, ովքեր այսպիսի որոշում են կայացրել, պետք է պատասխան տան: Զինվորին չթողեցին կռվի, այստեղից գնացած զորքը հասնում էր տեղ, ռմբակոծվում էր, որովհետև տվյալները տալիս էին պատերազմի դաշտ, ո՞վ էր դրա համար մեղավոր, հիմա էլ ժողովրդին ուզում են պառակտեն, սարքեն քաղաքացիական պատերազմ, որ իրենք մաքուր մնան:

Անդրադառնալով այն պնդումներին, որ Շուշին ընկել է համաձայնագիրը ստորագրելուց երկու օր առաջ՝ Կարապետյանը նշեց. «Շուշին չէր կարող ընկնել, Շուշին կարող էին մենակ հանձնել, եթե չհանձնեին, մեկ միլիոն զորք էլ բերեին, չէին կարող գրավել: Մի ջոկատով՝ 50 հոգով, կարող էին Շուշին տարիներով պահել, անհնար է այն գրավել»:

«Իրավիճակը կարող ենք փոխել, եթե բոլոր դավադիրներին հեռացնենք»,- նշեց նա: