Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Իրավիճակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Նրա փաստաբան Գարիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

«Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն է տրվել նախաքննության մարմնին, որպեսզի վերջինս բողոքարկի դատական ակտը»,- ասաց Գարիկ Սահակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել Գեղամ Մանուկյանը, այնուհետեւ ձերբակալվել։