Թույլ չենք տա, որ ահաբեկչության ստվերը նորից հայտնվի տարածաշրջանում․ Իրանի նախագահ

Մանրամասներ

Կրակը, պատերազմը և արյունը չեն կարող լուծում լինել։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Ռոհանին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման մասին։ Փոխանցում է Iranpress.com կայքը․ «Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Մենք չենք կարող համակերպվել այդ հրետանիների և ականանետերի հետ։ Ականներն ընկել են մեր սահմաններում։ Մենք նաև չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը նորից հայտնվի տարածաշրջանում՝ հակամարտության պատրվակով»։

Ռոհանին ասել է, որ այս հակամարտությունը չի կարող վերածվել տարածաշրջանային պատերազմի․ «Մենք պետք է զգույշ լինենք,  նրանք, ովքեր այս հակամարտության  կրակի վրա բենզին են լցնում, ոչ այստեղ, ոչ այնտեղ որևէ մեկի օգտին չեն գործում»։

Ռոհանին նշել է, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չի կարող լինել։ Կայունության վերականգնման համար կարելի է օգտագործել քաղաքական և խաղաղ ուղիներ։