Բեռնում մտահոգված են սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև «սրված բախումների» էսկալացիայով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկուշաբթի Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված հայտարարությանը:
«Շվեյցարիան աջակցում է ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերին և պատրաստակամություն հայտնում իր տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումներ ընդունել»,- նշվում է երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության՝ անհրաժեշտ է շատ կարճ ժամանակում առանց նախապայմանների վերականգնել բովանդակային բանակցությունները, քանի որ «խոսքը միակ ճանապարհի մասին է, որը կարող է բերել հակամարտության խաղաղ կարգավորման»:
0Comments