Apple տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ինքնագիրն աշխարհում ամենաթանկն է, գրում է Artdaily.com կայքը:
Խոսքը 1984թ.-ին հրատարակված Macworld ամսագրի առաջին համարի վրա արված ինքնագրի մասին է, որը, 51 000 դոլար գնահատվելով, հանվել է աճուրդի:
Հայտնի է, որ Սթիվ Ջոբսը չէր սիրում երկրպագուներին ինքնագրեր տալ: 2006 թվականին Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում Apple-ի խանութի բացման ժամանակ անվասայլակով տղամարդը խնդրել է Ջոբսին մակագրել ամսագրի առաջին համարը: Ջոբսը սկզբում հրաժարվել է, ապա խզբզել ամսագրի վրա՝ «Մեթին՝ Սթիվ Ջոբսից»:

Կան դեպքը հաստատող լուսանկարներ և տեսագրություններ, ինչպես նաև առկա է իսկության հավաստագիր:
Աճուրդը սկսվել է դեկտեմբերի 6-ին և կավարտվի ամսի 13-ին:
0Comments