Պետք է սովորել պաշպանել մեր հերոսներին. Թևան Պողոսյան

Պաշտպանել չի նշանակում ամենաթողությամբ օժտել նրանց, բայց որպես հասարկություն պաշտպանել նրանց մեր քայլերով, խոսքով, հարգանքով այնպես, որ աշխարհում որևէ մեկի մտքով չանցնի դիպչել մեր հերոսների պատվին

Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին, և նաև, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը: Շատ կարևոր է ու հպարտացնող: Աստված տա բոլորս դա անենք և ոչ միայն միջազգային հարթակներում, այլ հենց մեր առօրյա կյանքում:

Ու մի բան հիշեցի: Ամեն մարտի 5-ին մի շնորհավորական ուղերձ ունեմ, որ տարբեր ձևակերպումներով գրում եմ: Բայց միտքը միշտ նույն է:

Օրինակ՝ 2019թ.
«Երևի պատահական չէ, որ մեր նորագույն պատմության հաղթանակներ կերտած 3 իրական գեներալներ ծնվել են նույն օրը՝ այսօր: Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, շնորհավոր ձեր ծննդյան տոնը։ Խոնարհվում եմ:»

Կամ

2015թ..
«Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան, շնորհավոր ձեր ծննդյան օրը:

Բայց ոչինչ չի փոխվել: Այսօր շատ կգրվի Վազգենի մասին ու արժանի: Մեզ հերոսներ պետք են: Մենք պարտավոր ենք հերոսներ կերտել, պաշտել ու սիրել: Բայց մեզ նաև պետք է սովորել պաշպանել մեր հերոսներին ու հատկապես՝ կենդանիներին:»

Ու իրականում հասկանում եմ, որ մենք պետք է սովորենք պաշտպանել մեր հերոսներին: Պաշտպանել չի նշանակում ամենաթողությամբ օժտել նրանց, բայց որպես հասարկություն պաշտպանել նրանց մեր քայլերով, խոսքով, հարգանքով այնպես, որ աշխարհում որևէ մեկի մտքով չանցնի դիպչել մեր հերոսների պատվին:

Թևան Պողոսյան