Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է։ Այցը, ինչպես հայտնի է, անձնական բնույթ է կրում, նախագահն էլ Արցախում է ընտանիքի անդամների հետ։
Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը այցելել է Շուշի, Տիգրանակերտ, Տնջրի, երբեմն նրան ուղեկցում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Սարգսյանը անընդհատ հյուրեր է ունենում Հայաստանից, հիմնականում ընկերներ են գալիս։
Քաղաքական հայտարարություններ, զրույցներ դեռ չեն եղել, նա նշել է, որ Արցախի նախագահական ընտրությունների մասին իր կարծիքը կհայտնի, երբ ժամանակը գա։
Տեղեկացնում է ArmDaily.am-ին
0Comments