Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանն ազատվե՞լ է աշխատանքից

Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն ազատվել է պաշտոնից:

Նախարարը նախ ճշտեց, թե որտեղից կա նման նման տեղեկություն, պատասխանին, թե մամուլն այդ մասին տևական ժամանակ է՝ գրում է, ու հրապարակում է արված, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն  տարածվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում: