Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի նոր պլանը

Բանակցությունները Բրյուսելում մոտ են ձախողման, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան մեծ ճանապարհ է անցել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ Brexit-ի գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, երե Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ մաքսային միությունում՝ մերժելով Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի նոր պլանը։ Այս մասին իր Թվիթերում տեղեկացրել է BBC հեռուստառադիոհեռարձակիչ կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում կատարելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։

Այլ դեպքում, ըստ Մերկելի, գործարքը «գրեթե անհավանական է», գրում է BBC-ի մեկնաբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա մեջբերում է Դաունինգ սթրիթի ներկայացուցչին, որն ասել է, թե «բանակցությունները Բրյուսելում մոտ են ձախողման, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան մեծ ճանապարհ է անցել»։ Նույն աղբյուրի խոսքով՝ Ջոնսոնն ի պատասխան ասել է Մերկելին, որ Բեռլինի նման պահանջը գործարքի կնքումը «գրեթե անհնար է դարձնում»։

ԵՄ մտադրությունը՝ Հյուսիսային Իռլանդիան թողնել ԵՄ միասնական մաքսային գոտում, եթե Բի-բի-սիի տեղեկությունը հաստատվի, լիովին հակասում է անցած շաբաթ Ջոնսոնի կողմից ներկայացված Brexit պլանին։ Բրիտանիայի վարչապետի առաջարկները «բեքսթոփ» ռեժիմի այլընտրանքն են՝ համաձայնագրի մի մասը, որը ձեռք է բերվել ԵՄ-ի եւ նրա նախորդի՝ Թերեզա Մեյի կառավարության կողմից եւ ցայժմ հանդիսանում են գլխավոր գայթաքարը ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում։ Նա ենթադրում է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան կմնա միասնական շուկայի եւ ԵՄ-ի հետ մաքսային միության մի մասը անորոշ երկար ժամանակով՝ այնքան ժամանակ, մինչեւ որ Լոնդոնը եւ Բրյուսելը պայմանավորվեն Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ։ Համաձայն Ջոնսոնի առաջարկի՝ Հյուսիսային Իռլանդիան  դուրս կգա մաքսային միությունից անցումային շրջանի ավարտից հետո, իսկ ողջ կղզու տարածքում կմտցվի հատուկ մաքսային ռեժիմ, որը կտարածվի ապրանքների բոլոր տեսակների վրա։

Բրիտանական պլանը  ենթադրում է ժամանակավոր սահման Իռլանդական ծովով եւ մաքսային ստուգումներ ԵՄ-ից դուրս եկող Միացյալ Թագավորության կազմում Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի կողմից չորս տարով՝ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո։ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը կընդունի որոշում՝ կշարունակե՞ն արդյոք նրա համար գործել ԵՄ կանոնները, կամ անհրաժե՞շտ է արդյոք անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ պահին կարող են արդեն խիստ տարբերվել եվրոպականներից։