Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Մարզի քաղաքներից մեկի` իրենց բնակարանի տանիքում երիտասարդ տղան 57-ամյա մորը կախված է գտել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ որդու տեսադաշտում չի եղել, ինչն էլ անհանգստացրել է վերջինիս։
Տանը փնտրելուց հետո տղան բարձրացել է տանիք ու տեսել, որ մայրը տանիքի փայտերից պարանով կախվել է։ Տղան մոր մարմինն իջեցրել է, իմաց տվել հարևաններին։
Ահազանգել են շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է կնոջ մահն ու կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։
Այս պահին դեպքի հետ կապված որևէ հստակ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։
0Comments