Հոկտեմբերի 3
Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետև մինչև հավիտյան: (Սղմ. ՃԻԱ 8)
Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում. քո բոլոր ճանապարհները օրհնված են Իմ կողմից: Քո ամեն մի քայլը Իմ հրամանով է կատարվում: Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա. յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա: Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից:
Եվ այսպես կլինի, ոչ միայն հիմա, քո այս դժվարությունների ժամանակ, այլ՝ այժմվանից սկսած մինչև հավիտյան:
Դուք ստանում եք Հոգու Առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է՝ ձեր որդի լինելուն: «Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Ատծո Հոգով, Աստծո Որդիներն են». եթե որդիներ՝ ուրեմն ժառանգորդներ՝ Աստծո ժառանգորդներ:
Եվ ի՜նչ ժառանգություն, չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության: «Ժառանգորդներ Աստծո և ժառանգորդներ Քրիստոսի. եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»:
Նշանակում է՝ տառապանքը իր հատուկ նպատակն ունի: Այդ ապացուցում է ձեր Որդի լինելը: Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության, այսինքն՝ փառավորումի, որ տանում է՝ Իմ ու Աստծո հետ միության:
Մտածեք այս մասին. կանգ առեք այս մտքի վրա. հափշտակվեք այս գաղափարով:
0Comments