Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն. քաղաքագետ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքւոմ գրել է.

Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։Եթե պաշտպանյալին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը և հետագայում կցորդ սարքել ամբողջ դատական իշխանությունը, ապա մենք կունենանք բացարձակ այլասերված իշխանություն՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Քայլարածներից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ կոլեկտիվ հանցագործությունը չի ազատելու իրենց անհատական պատասխանատվությունից։

Եթե հույսներն այն է, որ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքից ելնելով կարողանալու են հետագայում խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց, ապա չարաչար սխալվում են։ Իրենք պետք է հիշեն, որ Հիտլերը ոչնչացավ, բայց դա չազատեց ֆաշիստներին Հիտլերի հրահանգները կատարելու համար անհատապես պատասխանատվության ենթարկվելուց։