Դուրս եմ գալիս Բաբելոնից:
Դուրս եմ գալիս ես ինքնակամ`
Ձեռքիս սափոր, որ շատ շուտով պիտ դատարկեմ
Արցունքներից, որ հոսեցին այսքան երկար:
Քանզի Տե՛ր իմ, բավական է մեղքը զգալ.
Ժամն է արդեն այն հաղթելու…
Բանտարկյալներ ազատելու,
Արձակելու մեր մեջ նիրհած` Քո մեծ ուժը,
Արձակելու աղոթքները անդուռ նիրհած:
ՈՒ վառելու լույսերը այն,
Որ մնացին անձավներում…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
0Comments