Գիտնականները պարզել են, որ կատուներն իրենց տերերին կապվում են այնպես, ինչպես շները, հաղորդում է Current Biology-ն:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, կատվի ձագերի 64 %-ը կայուն կապվածություն ունեն մարդու հանդեպ, ում հետ ապրում են, և այդ զգացմունքը նրանց մոտ պահպանվում է նաև մեծ հասակում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կատուները կարողանում են սոցիալական կապեր ձևավորել ոչ պակաս, քան շները: Հաղորդվում է, որ կատուները շների հետ հավասարապես ի վիճակի են կապվել մարդուն, որն իրենց մասին հոգ է տանում:
«Կատուների մեծ մասը կայուն կապվածություն ունեն տիրոջ հանդեպ և անծանոթ միջավայրում անվտանգություն փնտրելիս դիմում են նրան»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
0Comments