Իմփիչմենթի գործընթացի մեկնարկի պահից հոտո մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավը 15 մլն դոլար նվիրատվություն է ստացել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի ղեկավարի որդին՝ Էրիկ Թրամփը, հայտնում է Fox Business-ը։
«Անհավանական թվեր։ Շարունակեք նույն ոգով՝ դուք եւ դեմոկրատները հաղթանակ կբերեք @realDonaldTrump-ին 2020 թվականին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թրամփի ինփիչմենթի մեկնարկի մասին՝ նրան մեղադրելով Ջո Բայդենի եւ նրա որդու (ապրում է Ուկրաինայում) գործունեության հետաքննություն սկսելու նպատակով Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ։ Հիշեցնենք, որ նախկին փոխնախագահը առաջիկա ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է, գրում է news.am
0Comments