«Փաստինֆո»-ն գրում է.
«Չի բացառվում, որ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ սպառնա, ընդ որում, այդ վտանգը գալիս է բացառապես իշխանություններից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Վանեցյանը իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անելու.«Պարոն Վանեցյանը խախտել է մի շարք կանոններ, օրինակ, Ռուսաստանում, նման դեպքերում՝ խախտումների դեպքում , գրված թե չգրված օրենքներով պատժում են՝ ամենադաժան ձեւով։ Դա լինի Անգլիայի պես պետություն.. ցանկացած պետություն։ Հատուկ ծառայություններին բնորոշ է նաեւ հատուկ գործողությունների անտեսանելի կանոնակարգեր»։
Իսագուլյանի խոսքով, հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրենն ունի ավելի շատ տեղեկություններ, քան վարչապետն ու նախագահը, ինչը այդ ծառայությանը հատուկ գործառույթ է։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղեկություններ ունի պարոն Վանեցյանը։ Ես ասում եմ, որ նրա հայտարարությունը քաղաքական չէր, դա սթափեցնող կոչ էր եւ իր մեջ որեւէ պետական գաղտնիք չէր պարունակում, բայց այն, թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին ու Արցախին, ՀՀ սահմանադրական կարգին, որի տապալմանը այսօր գնում են այսօրվա իշխանությունները, սրա մասին է, որ պարոն Վանեցյանը ինֆորմացիա ունի»,-շեշտեց Իսագուլյանը։
Իսագուլյանը շեշտեց՝ Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարությունը քաղաքական չէ։ «Մարդիկ պետք է կարողանան տարբերակել քաղաքական հայտարարությունները այն հայտարարություններից, որոնք բնորոշում են երկրում տիրող իրավիճակը։ Վանեցյանը ուղղակի կոչ էր անում կանգ առնել, նրա հայտարարությունը սթափեցնող էր եւ շատ հստակ նպատակ ուներ։ Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն կառավարման փորձ չունի, այլեւ չի ուզում սովորել, հետեւաբար նրանց համար պետականությունն ու պետական մտածողությունն անընկալելի կատեգորիաներ են, ուստի փորձում են Վանեցյանի հայտարարություններին գնահատականներ տալ, ընդ որում՝ բերում են օրինակներ։ Ես կուզենայի, որ պարոն Քոչարյանը իր ասածի վերաբերյալ թեկուզ մեկ ռուսական կամ անգլիական օրինակ բերեր, որ հասկանանք , թե ի՞նչ նկատի ունի։ Եթե նա պետք է Եժովին մատնանշի, դա այլ հարց է, մենք կիմանանք , թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան»։
Իսագուլյանն անհասկանալի է համարում ոչ թե ԱԱԾ նախկին տնօրենի, վարչապետի հայտարարությունները, շեշտում է՝ այդ նա իրավունք չուներ դատարաններ փակել, ասել, որ ՍԴ որոշումն ապօրինի է, հայտարարել, որ այսինչ մարդը մարդասպան է, այն մյուսը 50/50 է կիսվում. «Պարոն Քոչարյանին ես խորհուրդ կտայի՝ այս մասին ինքը խոսեր, արդյո՞ք վարչապետը նման իրավասություններ ունի»»։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում
0Comments