Էրդողանին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Նյու Յորքում՝ հիշեցնելով նաև հայերի դեմ կատարած հարձակումը

Թուրքիայի նախագահը Նյու Յորք էր ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին։ Սակայն Նյու Յորքի բնակիչները նրան «ջերմ» ընդունելություն են ցույց տվել․ քաղաքի փողոցներով երթևեկել են բեռնատարներ, որոնք կրում էին  Էրդողանին Սիրայում ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով պաստառներ։

Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Մեքենաներից մի քանիսի վրա առկա են եղել հետևյալ բովանդակությամբ գրություններ. «Էրդողանը՝ ջիհադական ահաբեկիչների կնքահայր, Միացյալ Նահանգները նրան չի աջակցում»:

Էրդողանը Նյու Յորքում գտնվելով՝ հասցրել է բացել հանրահայտ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև հանդիպում է ունեցել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հակասեմական հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որպես կանոն, Էրդողանը քննարկում է Իսրայելի դեմ արվող քարոզչական գործողությունները:

Այս համատեքստում տեղի ԶԼՄ-ներն Էրդողանին հիշեցրել են, թե ինչ է տեղի ունեցել 2017-ի մայիսին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ, երբ թուրք առաջնորդի թիկնապահները նրա աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարներին:

ԱՄՆ իշխանություններն այն ժամանակ ցուցարարների դեմ իրականացված հարձակման համար մեղադրանք էին առաջադրել 19 մարդու դեմ, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի: