2019-ը նոր միտումներ է թելադրում ոչ միայն հագուստի, կոշիկների, աքսեսուարների եւ գույների ընտրության հարցում, այլեւ սանրվածքի:
Բրիտանացի հայտնի մոդել Կարա Դելեւինի «թեթեւ ձեռքով» լայն տարածում է գտնում մի նոր բյութի թրենդ՝ մազերի «թաքնված դաջվածք»: Այսօր աղջիկները վարսավիրանոց են գնում ոչ թե սանրվածքը փոխելու, այլ պարանոցի հատվածում գեղեցիկ դիզայնով կամ պատկերով դաջվածք սափրելու:
Instagram-ում #hiddenhairtattoos հեշթեգով կգտնեք բազմաթիվ աղջիկների, որոնք արդեն թաքնված դաջվածք ունեն:
Նշենք, որ այս նոր միտումը, ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս ոչ միայն համարձակներին, այլեւ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ աշխատանքի) միշտ պարտավոր են զերծ մնալ նման փոփոխություններից:
Դե ինչ, աղջիկներ, եթե ձեզ դուր եկավ այս նոր միտումը, շտապեք մոտակա վարսավիրանոց:
0Comments