Ֆեյսբուքում է հայտնվել Գյումրիում տեղադրված աղբամանների լուսանկարները` հայկական զարդանախշերով, որը միանշանակ արձագանք չի գտել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից:
Analitik.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը նշեց, որ մտահղացումը Հայաստանում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանինն և նա էր առաջարկել մի քանի աղբաման հետաքրքիր դիզայնով ներկայացնել, արդյունքում ստացվել է այն, ինչ արդեն հայտնի է:
«Մենք այդ վայրում աղբամանների տեղ ունեինք, աղբամանները փակված վիճակում էին, անգամ շինարարական աղբ էին բերում լցնում: Նա այդ տարածքում աշխատանքներ կատարեց, հարթեցրեց, տեղադրեց տեսախցիկ: Մենք նրան 4 նոր աղբաման փոխանցեցինք, նրանք էլ այդ դիզայնով հետ են բերել աղբամանները: Ինչ վերաբերում է քննադատության ճշմարտությանը, չեմ կարող գնահտական տալ: Երբ անցա աղբամանների կողքով, նոր էին տեղադրված, տեսա նոր աղբամանները, ինձ խորթ թվաց հայկական զարդանախշերն աղբամանի վրա: Մտածեցի, որ ճիշտ լուծում չի»,- ասաց նա:
Սամսոնյանը նաև հավելեց, որ մտադրություն կա փոխելու Գյումրիում աղբմանները, սակայն արդեն այլ դիզայնով. «Երևի սահմանափակվենք այդ չորս աղբամանով: Ուղղակի ասացին, որ գեղեցիկ կստացավի, ինչ-որ պիլոտային ծրագիր էր, սակայն արդյունքում աղբամանի վրա զարդանախշերը դարձան քննադատության առարկա, նոր աղբամանների համար այլ դիզայն կմտածենք»,- շեշտեց Վ. Սամսոնյանը:
Գոհար Ստեփանյան
0Comments