Հայաստանի անկախության օրվան նվիրված տոնին թուրքական պա՞ր։
Տղե՛րք, դուք լո՞ւրջ եք...
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի նախօրեին մենք կորցրեցինք մեր անկախությունը։ Քանզի պետություն, որտեղ չի գործում Սահմանադրությունը, այն չի կարող լինել պետություն։ Եվ ուրեմն, մենք չունենք պետություն...
Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից
Թեմայի կապակցությամբ 168․am-ը գրում է․
ՀՀ իշխանական և հոգևոր վերնախավը Գյումրու Սեւ բերդ ամրոցում մասնակցեցին Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Միջոցառման ժամանակ բեմում հայտնվեցին զգեստներով տղամարդիկ:
Ո՞ւմ մտահղացումն էր սա, ինչո՞ւ էին այդ տղամարդիկ զգեստներով. Ամենատարբեր մեկնաբանություններ հնչեցին տարբեր շրջանակներում՝անգամ տողատակում տեսան Ստամբուլյան կոնվենցիային ադապտացնելու փորձեր:
Մինչ շատերին զայրացրել էր փաստը՝ մի քանիսը պնդում էին, թե կազմակերպիչները բացատրել են, որ այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին: Հետաքրքիր է՝ ի՞նչ դարբինների են խորհրդանշում այդ տղաները, և ինչո՞ւ են գոգնոցները դարձել զգեստներ:
0Comments