Բոլորին թվում է, թե կոկտեյլից օգտակար եւ անվնաս ոչինչ չկա, սակայն հարկավոր է հիշել, որ մրգերը, բացի սնուցիչներից, նաեւ մեծ քանակությամբ կալորիա են պարունակում: Այնպես որ, կոկտեյլ պատրաստելիս, հարկ է սնուցիչների քանակն ավելացնելու եւ կալորիաները նվազեցնելու տարբերակներ փնտրել:
1. Մրգեր
Մրգերը միներալների, վիտամինների եւ հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր են հանդիսանում: Սակայն դրանք եւս չի կարելի չարաշահել` օրական 2-3 բաժինը բավարար է. 1 բաժինը կես բաժակ մանր կտրտած մրգի կամ մեկ բանանի է հավասար:
2. Սպիտակուց
Կոկտեյլի մեջ սպիտակուց ավելացրեք. երկու թեյի գդալ գետնանուշի յուղ կամ մեկ բաժակ հունական յոգուրտ: Վերջինիս բաղադրության մեջ, այլ յոգուրտների հետ համեմատությամբ, կրկնակի անգամ շատ սպիտակուց կա: Կոկտեյլի մակերեսին արեւածաղիկ եւ պնդուկ ցանեք, դա եւս սպիտակուցների քանակը կավելացնի:
3. Օգտակար հեղուկ
Մրգային հյութի փոխարեն ավելի լավ է` կաթ ավելացնել, քանի որ այն մեծ քանակությամբ կալցիում եւ D վիտամին է պարունակում: Խուսափեք կոկոսի պահածոյացված կաթից, քանի որ այն ճարպով է հարստացված: Իսկ սառույցի փոխարեն էլ սառեցված մրգեր ավելացրեք:
4. Բանջարեղեն
Թարմ բանջարեղենը նվազագույն կալորիաներ, բայց եւ մեծ քանակությամբ վիտամիններ եւ օգտակար սնուցիչներ է պարունակում:
5. Համեմունքներ
Դարչինը եւ կոճապղպեղը կոկտեյլին հրաշալի համ կփոխանցեն: Բայց այդ, նրանք մի շարք այլ օգտակար հատկություններ ունեն: Օրինակ` դարչինը մրսածության դեմ է լավ, իսկ կոճապղպեղը` ստամոտքսի խանգարման:
0Comments