Կասկածի որթը մտել էր զոմբիացիների ուղեղները. Ստեփան Դանիելյան

Նրանց դեմքերից վերացել էր մանկական ու վարակիչ ժպիտը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Զոմբիայում տարօրինակ զարգացումներ են սկսվել: Միջազգային դիտորդներն ու դեսպանները, տրվելով երկրում տիրող ուրախության և տոնակատարությունների խրախճանքներին, հաճույքով մասնակցում էին երթերին, ցույցերին, զանգվածային գինարբուքներին ու բանանի փառատոններին: Անգամ մի դեսպան հրաժարվել էր լքել երկիրը, երբ իր պաշտոնավարման ժամկետը լրացել էր ու քաղաքական ապաստան էր խնդրել Զոմբիայի առաջնորդ Նաբուտոյից: Միջազգային հանրությունն այդ աննախադեպ փաստից հիացել էր և անգամ քննարկվում էր դիվանագիտական կանոնակարգերն արդեն հնացած համարելու խնդիրը։ "Դեսպանը նույնպես մարդ է ու ուն իր կյանքը տիրապելու իրավունք" խորագրերով նորություններ են տարածել միջազգային խոշորագույն գործակալությունները:

Նաբուտոյի միջազգային հեղինակությունն աննախադեպ չափսերի էր հասել, անգամ Գ7-ի երկրներից մեկը Նաբուտոյի հետ գուլպաներ էր փոխանակել, ինչը դիվանագտական պրակտիկայի մեջ ստրատեգիական համագործակցության չլսված ու չտեսնված խորհրդանշական քայլի նորամուծություն էր դարձել, իսկ աֆրիկյան մի երկիր իր զինանշանի վրա գուլպա էր ավելացրել, որպես եղբայրության ու հումանիզմի խորհրդանիշ։

Մի խոսքով, Զոմբիան իր ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող բուռն ազգային զարթոնք էր ապրում: Անգամ գյուղերից մեկի մի խանութպանը ներել է ողջ գյուղի պարտքը, որը կուտակվել էր դեռևս անցած դարից: Ակցիային միացել էին մյուս գյուղերի խանութպանները: Միջազգային լրահոսը լցվել էր նորություններով այն մասին, որ շուտով Զոմբիայում կարող են հրաժարվել ազգային դրամից, որովհետև մարդիկ հրաժարվում են փողով առևտուր անել, իսկ Նաբուտոն խոստացել է երկրի բնակիչներին վերադարձնել նախորդ տարիների ընթացքում մուծված հարկերը, ինչը, ըստ որոշ դիտորդների, պոպուլիստական քայլ էր, որովհետև այդ փողն արդեն կորցրել էր իր նշանակությունը՝ մարդիկ մչիմյանց նվիրում էին այն ամենը, ինչը պահանջարկ ուներ:

Սակայն անսպասելի կերպով Նաբուտոյի վարկանիշը սկսել է անկում ապրել: Ըստ մի դեսպանի հաղորդագրության, Նաբուտոն կորցրել էր զամբիացիների ուղեղների կառավարման վահանակը, ըսկ մեկ այլ վարկածի երկրի գլխավոր համակարգիչը թշնամի երկրների կողմից վարակվել էր վիրոսներով և զոմբիացիների սկսել են բաժանվել տարբեր՝ իրարամերժ հատվածների: Մի մասը սկսել է պնդել, որ տոնակատարությունների բանանը վարակված է եղել, մյուս մասը որ համազգային գինարբուքների ժամանակ մատուցված գինին ջրով բացված է եղել, իսկ առավել ծայրահեղական զանգվածը տարածում էր լուրեր, որ Նաբուտոն իսկական չի, նրան փոխել են նախկին իշխանության ներկայուցիչներից մեկով, նախորոք կոսմետիկ վիրահատություն կատարելով, ինչի պատաճով նա սկսել էր անել նախկին բռնակալ Սաբանգոյի սխալները:

Կասկածի որթը մտել էր զոմբիացիների ուղեղները: Նրանց դեմքերից վերացել էր մանկական ու վարակիչ ժպիտը:

Նախկին դեսպանը, որը հրաժարվել էր լքել Զոմբիան, պարբերաբար դեպրեսիների մեջ է սկսել հայտնվել, ինչի մասին լրատվամիջոցներին պատմել են նրա երկու տեղացի սիրուհիները՝ քույր և եղբայր Սանգան ու Բատանգան: Զոմբիայում անտանելի իրավիճակ է ստեղծվել»: