Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի խոսքով իրենք նմանատիպ նախագիծ էին ներկայացրել, որը մերժվել էր, հիմա կառավարությունը նույնանման նախագիծ է ներկայացրել

Իշխանական պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց՝ իրենք նմանատիպ նախագիծ էին ներկայացրել, որը մերժվել էր, հիմա կառավարությունը նույնանման նախագիծ է ներկայացրել:

«Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում, բայց քանի որ սա օգուտ է աշխատողին, դրական է, կողմ ենք քվեարկում: Բայց այնպես չէ, որ նախագիծն անխոցելի է»,- ասաց նա: