Աջակցե´ք, որ երեխաները կարողանան գնալ թատրոն ու համերգասրահ. ԿԳ նախարարի կոչը

Ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ  երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ  երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ:

«Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ եւ ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել եւ գնալ թատրոն ու համերգասրահ:

Խրախուսե՛ք նաեւ, որ օգտվեն թանգարաններ եւ պատկերասրահներ այցելելու իրենց տրված տոմսակներից»,- գրել է ԿԳ նախարարը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am