Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը, իսկ խաղի վերջին րոպեներին մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
0Comments