Մարդկանց գրավելու եւ նրանց հետ մտերմանալու վեց միջոց, որոնք կիրառվում են հատուկ ծառայությունների կողմից։
1.Սխաներ գործեք
Երբ Ջեք Շաֆերը անծանոթ ուսանողներին սկսում է դասախոսություններ կարդալ, նա, իբրեւ թե, պատահաբար ինչ-որ սխալ է անում է եւ թույլ է տալիս ուսանողներին ուղղել իրեն. «Ես ձեւացնում եմ, թե անուշադիր եմ, իսկ ուսանողներն ուղղում եմ ինձ։ Սա ունի երեք կարեւոր նշանակություն։ Առաջին՝ ուսանողներն ավելի ազատ են ինձ հետ շփվելիս, երկրորդ՝ նրանք ավելի ինքնավստահ են զգում իրենց, երրորդ՝ եթե նրանք են սխալվում, իրենց վատ չեն զգում»։
Սխալվելով՝ դուք ցույց եք տալիս, որ կատարյալ չեք, իսկ երբ դիմացինը ուղղում է ձեզ, նա դրանից հաճույք է ստանում։
2. Խոսել հենց իրենց մասին
Մենք սովորաբար այնքան ենք մեզանով զբաղված, որ մոռանում ենք մյուսների մասին։ Բայց մարդկանց դուր գալու եւ նրանց հետ մտերմանալու համար պետք է անկեղծորեն հետաքրքրվել իրենցով։ Այդպես դուք ավելի շատ ընկերներ ձեռք կբերեք։ «Երբ մարդը խոսում է իր մասին, նա այնպիսի հաճույք է ստանում, ինչպիսին նա կզգար համեղ ուտեստ ճաշակելիս» (Ռոբերտ Լի Հոլց)։ Հետաքրքրվեք դիմացինի ընտանեկան կյանքով, կենսագրությունով, երեխաներով, իմացեք նրանց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ եւ այլն։
3. Հաճոյախոսություն արեք երրորդ դեմքով
Երբեմն ուղիղ, առաջին դեմքով արված հաճոյախոսությունները շատ դժվար են ընդունվում, ուստի պետք է հաճոյախոսություն անել երրորդ դեմքով։ Օրինակ՝ երբ ցանկանում եք հաշվապահից ինչ-որ բան խնդրել, կարելի է ասել. «Ի դեպ, տնօրենն ասաց, որ դուք մեր ընկերության ամենաբարեխիղճ աշխատողն եք»։
4. Մի մոռացեք կարեկցանքի մասին
Ցանկացած մարդու համար հաճելի է իմանալ, որ ոչ միայն հետաքրքրվում են իր մասին, այլեւ կարեկցում են իրեն։ Երբ ձեզ զրուցակիցն իր դժվարությունների մասին է պատմում, պետք է նրան հուսադրել, նշել, որ «բոլորի հետ էլ պատահում է, հարկավոր է քաջ լինել, հաղթահարել խնդիրները» եւ այլն։ Պետք է ցույց տալ դիմացինին, որ դուք նույնպես անհանգստացած եք եւ ցանկանում եք աջակցել իրեն։
5. Օգնություն խնդրեք
Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերը՝ «Նա, ով մեկ անգամ արդեն օգնել է, ավելի շուտ կաջակցի ձեզ, քան մեկը, ում դուք եք օգնել» միշտ արդիական կմնա։ Եթե ցանկանում եք գրավել ինչ-որ մեկի ուշադրությունը կամ հայտնվել նրա մտերիմների շարքում, ուրեմն ոչ թե օգնեք նրան, այլ օգնություն խնդրեք նրանից։ Այդպես նրա ինքնագնահատականը բարձրանում է, եւ նա ավելի է համակրում ձեզ։
6. Արեք այնպես, որպեսզի մարդն ինքն իրեն գովի
Արեք այնպես, որպեսզի զրուցակիցն ինքն իրեն սկսի գովել։ Օրինակ՝ երբ նա պատում է, թե ինչ ջանքերով է հասել իր նվաճումներին, պետք է պատասխանել՝ «այո, դու երկաթե կամք ունես»։ Այս նախադասությունից հետո նա կսկսի պատմել, թե որքան է տանջվել, քրտնաջան աշխատել այդ նախագծի վրա, եւ նա կարողացել է ինքնուրույն հասնել իր նպատակին։
Աղբյուրը՝ Creu
0Comments