AMA Network Open-ում հրապարակված խոշորագույն հետազոտությունն օգնել է պարզել, որ զառամյալությունը կախված չէ տարիքից եւ այն կարելի է կանխել:
Մելբուռնի Մոնաշա համալսարանից Ռիչարդ Օֆորի-Ասենսոնը (Richard Ofori-Asenso) նշում է. ծերունական փխրունության դեմ կարելի է պայքարել սպիտակուցային սննդային հավելումների եւ դեմքի մկանների վարժությունների միջոցով:
Գիտնականները դիտարկել են աշխարհի 20 երկրներում ապրող մոտ 50 հազար մարդկանց: 3 տարվա դիտարկումների ընթացքում մոտավորապես ամեն 3-րդ տարեց մարդը, որը տառապում էր ծերունական ասթենիայից (փխրունություն), հանկարծակի առողջացել եւ վերադարձել է սովորական կենսակերպին, ընդ որում նրանց մեկ քառորդը ազատվել է զառամյալության բոլոր հատկանիշներից:
Ֆենոմենի պատճառները հասկանալու համար գիտնականները ուսումնասիրել են տարբեր երկրների 120 հազար տարեցների մասնակցությամբ հետազոտությունների տվյալները: Գիտնականներին հետաքրքրում էր, թե որքան հաճախ են տարեցները հիվանդացել ծերունական ասթենիայով եւ ինչն է հանգեցրել այդ գործընթացին:
Պարզվել է, որ կանանց մոտ տվյալ խնդիրները երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց: Փխրունության զարգացման հավանականության վրա ազդել են ոչ թե տարիքը, այլ ֆիզիկական ակտիվության աստիճանը եւ տարբեր քրոնիկ հիվանդությունները (դիաբետ, հիպերտոնիա, սրտի հետ խնդիրներ): Ընդ որում ծերունական ասթենիան ավելի հազվադեպ է հանդիպում զարգացած երկրների բնակիչների եւ բարձր կրթությամբ եւ եկամուտներով մարկանց շրջանում:
Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է տվյալ դրության դեմ պայքարի հնարավորության մասին, ինչին կարող են նպաստել ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը եւ առողջ ապրելակերպը:
0Comments