Հոգնություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Թեպետ Իմ ճանապարհը կարող է նեղ թվալ ձեզ, բայց այն դեպի կյանք է տանում. Անանց Կյանք, ոտքդ վստահորեն դիր այդ ճանապարհի վրա. այնքան էլ նեղ չէ այն ճանապարհը, որտեղով Ես էլ կարող եմ քեզ հետ քայլել

Հիսուս

Օգոստոսի 23

Ահա փնտրում ենք Քեզ, ինչպես որ դու մեզ ասացիր:

Քանի որ փնտրում եք, անշուշտ պիտի գտնեք: Ոչ ոք իզուր չի փնտրել Իմ Ներկայությունը: Ինչպես որ ձեռնունայն չեն մնացել Ինձնից օգնություն խնդրողները:

Կարոտի հնչերանգներ, սեր սրտում. ահա Իմ Հոգին այդտեղ է՝ պատրաստ զորացնելու և վերականգնելու ձեր ուժերը: Երբեմն հոգնած, սպառված լինելը բոլորովին էլ չի նշանակում ոգու պակասություն, այլ՝ առաջնորդություն Իմ Հոգու կողմից:

Բազում հրաշալի բաներ այդպես էլ չէին պատահի, եթե Իմ հետևորդների մտավոր ու մարմնական հոգնածությունը եղած չլիներ. այդ հոգնություններն են, որ ձեզ առանձնացնում են հանգստի համար և դադար տալիս՝ ձեր կողմից անհրաժեշտ համարված գործերին...

Թեպետ Իմ ճանապարհը կարող է նեղ թվալ ձեզ, բայց այն դեպի կյանք է տանում. Անանց Կյանք: Ոտքդ վստահորեն դիր այդ ճանապարհի վրա: Այնքան էլ նեղ չէ այն ճանապարհը, որտեղով Ես էլ կարող եմ քեզ հետ քայլել:

Նման մի ուղեկից ունենալով՝ դու քեզ բնավ մենակ չես զգա: Անսահման բարի, անսահման զորավոր մի ընկեր քեզ հետ պիտի քայլի այդ ճանապարհին: