Օգոստոսի 13-ին «Վ կոնտակտե» սոցիալական ցանցում «Վլադ Տուլեև» անվանումով անհայտ անձը իր էջում տեղադրել է իբր թե «Վայբերում» ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի և հասարակական գործիչ Նարինե Դավթյանի ինչ-որ գրագրության սկրինշոթը: Նշված գրագրությունը իրականությանը չի համապատասխանում և չէր կարող տեղի ունենալ թեկուզ միայն այն պատճառով, որ Յուրի Նավոյանի հեռախոսը անգամ գրանցված չէ «Վայբերում», հետևաբար նա չի օգտվում կապի այս տեսակից:
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը դատապարտում է կեղծարարության այս փաստը, որը նպատակ ունի զրպարտել հասարակական գործիչներին, նսեմացնել նրանց պատիվը, արժանապատվությունը և համբավը, ինչպես նաև բազմակողմանի հակադրություններ ստեղծել հասարակական ու պետական կառույցների միջև, ինչը իր հերթին կարող է բացասական հետևանքների բերել հայ-ռուսական հարաբերություններում:
Մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանել արհեստականորեն ստեղծված պարզունակ գրագրության ոճն ու առանձին դրվագներ, որպեսզի չներքաշվենք այս սադրանքի սցենարում: Կարդացեք նաև Բոլշևիզմը աղետի մատնեց մեր տարածաշրջանը Յուրի Նավոյան. «Սոցիալական գործընկերության ռուսաստանյան մոդելը անհնար է պատկերացնել առանց ազգային համայնքների» Հայաստանի անվտանգության խնդիրները`Սանկտ-Պետերբուրգի միջազգային գիտաժողովում:
Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցերի օգտատերեր, տուրք տալով իրենց քաղաքական նախասիրություններին, շտապեցին իբրև «սենսացիա» տարածել այս զրպարտությունը:
Այս արհեստական սարքած նյութի կապակցությամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն, խնդրելով քննել հանցագործության մասին իր հայտարարությունը` համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի և նշված հանցագործությունը կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:
ԴԻԱԼՈԳ կազմակերպություն
0Comments