«Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը:
Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվանից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակներով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրածուին:
Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ծաղրածուն՝ նախարարությունում. Սուրեն Պապիկյանի քարտուղարուհու ուրախ ծնունդը. «Հրապարակ»
Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները
0Comments