Էդի Մերֆին նոր ֆիլմում հանդես է եկել ռեփի կնքահոր դերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կատակերգական ժանրի ֆիլմում պատմվում է Ռուդի Ռեյ Մուրի կյանքի և կարիերայի մասին, որին անվանում են ռեփի կնքահայր

Netflix-ը հրապարակել է Քրեյգ Բրյուերի «Իմ անունը Դոլեմայթ է» նոր ֆիլմի թրեյլերը: Կատակերգական ժանրի ֆիլմում պատմվում է Ռուդի Ռեյ Մուրի կյանքի և կարիերայի մասին, որին անվանում են ռեփի կնքահայր:

դերասաններ

Նրան մարմնավորում է ամերիկյան դերասան 57-ամյա Էդի Մերֆին:

Էդի Մերֆի

Ավելի վաղ համացանցում էին հայտնվել կատակերգուի լուսանկարները, որոնցում նա բեղերով, կապույտ կոստյումով և գլխարկով է եղել: Երկրպագուներն անմիջապես կռահել էին, որ դերասանը կերպարանափոխվել է Ռուդի Ռեյ Մուրի դերի համար:

Ռուդի Ռեյ Մուրը հայտնի դերասան, կատակերգու, երաժիշտ, երգիչ և կինոպրոդյուսեր էր: Նա առավել հայտնի է որպես 1975 թվականի «Դոլեմայթ» ֆիլմի գլխավոր դերակատար, որը հսկայական դեր է խաղացել հիփ-հոփի զարգացման գործում:

Էդի Մերֆի

Դերասանն իրեն անվանել է ռեփի կնքահայր, քանի որ հիփ-հոփի շատ կատարողներ, որոնց թվում են Dr. Dre-ն, Big Daddy Kane-ը, Snoop Dogg-ը, այլք, օգտագործել են նրա ձայնագրություններից հատվածներ, նրա հետ ելույթ ունեցել կամ ընդօրինակել նրան: