Երեւանում օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է ունեցել, շինարարները վիճել են, մեկը մյուսին հարվածներ է հասցրել շինարարական գործիքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Օգոստոսի 9-ին, ժամը 11:10-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Շտապօգնության խումբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10:50-ին շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործքիներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվաքծներ: Ոստիկաններն իրացնելով օպերատիվ տվյալները Մարաշից բերման են ենթարկել կասկածյալին, նա խոստովանել է կատարածը»,- հայտնեցին Ոստիկանությունից:
Նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
0Comments