Կա՞ պետություն թե ոչ, թե՞ ֆեյսբուքով հեռարձակվող սեփական արձակուրդն է երկրի ղեկավարի համար ամենակարևոր թեման

Կա՞ն բնության և պետության դեմ հանցագործության համար ձերբակալվածներ

Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ պետական աղբյուրների` արագիլների մահացու կեղտօծման պատճառը Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն են: Այն ձկնաբուծարանները, որ անխնա օգտագործում են Հայաստանի չվերականգնվող և սպառմանը մոտ ընդերքային ջրերը: Հիմա այդ ձկնաբուծարանները, փաստորեն, ըստ պետական մարմինների, աղտոտում և ոչնչացնում են նաև վերգետնյա ջրային ռեսուրսները և դրանից ոչնչացվում է նաև Հայաստանի իսկական խորհրդանիշ արագիլը: Պետությունը արագիլների փրկությունը թողել է դարձյալ կամավորների ուսերին: Պետական ոչ մի մարմին արդեն գրեթե մեկ ամիս անց նրանց խնամքով և վերականգնմամբ չի զբաղվում, իսկ աղետյալ կենդանիները շարունակում են տանջվելով շրջել գյուղի փողոցներով: Կա՞ պետություն թե ոչ: Թե՞ ֆեյսբուքով հեռարձակվող սեփական արձակուրդն է երկրի ղեկավարի համար ամենակարևոր թեման:

Կա՞ն բնության և պետության դեմ հանցագործության համար ձերբակալվածներ: Ո´չ: Կա՞ հարուցված քրեական գործ: Ո´չ: Անմիջապես փակվե՞լ են արդյոք ձկնաբուծարանները` ինչպես դա կարվեր աշխարհի բոլոր նորմալ պետություններում: Ո´չ:

«Հեղափոխական» իշխանության հանցավոր անփութությունն այլևս անդրադառնում է նաև Հայաստանի կենսոլորտային անվտանգության վրա, իսկ ապօրինությունները չպատժելու շարժառիթ կամազրկությունը դառնում է ազգային սպառնալիք:

Հասարակությունը պետք է մոբիլիզացվի` կտրուկ պահանջելով կոնկրետ և հապճեպ քայլեր ձեռնարկել: Կրիաաբար շարժվելն այս պարագայում կայծակնային աղետներով է հղի»: