ՄԱԿ-ը զգուշացում է՝ նման շոգերը կարող են դառնալ նորմալ

Եվրոպայում երկրորդ անընդմեջ շոգ և չոր ամառն է

Եվրոպայում հաստատված ռեկորդային շոգը կանխատեսելիորեն փոխարինվում է ամպրոպներով և հեղեղներով։  Ֆրանսիական Ալպերում ջերմաստիճանը մի քանի ժամում իջել է տաս աստիճանով։ Ֆրանսիայում 30 աստիճանն ընկալում են որպես երկար սպասված հով 40-ը գերազանցող ջերմաստիճանից հետո։ Մասնագետների խոսքով, վտանգավոր են ոչ թվերը, այլ փոփոխության արագությունը։

Եվրանյուզի հաղորդմամբ, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչն ասել է. «Սովորաբար, երբ նոր ռեկորդ է սահմանվում, տարբերությունը կազմում է տասնորադական աստիճան։ Իսկ այս անգամ տեսնում ենք երկու, երեք չորս աստիճանի տարբերություն, ինչը լիովին անահասկանլի է»։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, այդ տենդենցն ահազանգ է. նման տեմպերով շարունակվելու դեպքում դարի կեսերին նման երևույթները կկրկնվեն յուրաքնաչյուր երկրորդ տարին։

Ահազանգում են ֆերմերները.Եվրոպայում երկրորդ անընդմեջ շոգ և չոր ամառն է։ Ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման պատճառով հացահատիկը ժամանակից շուտ է հասնում, ծառերը և թփերը ավելի քիչ դիմացկուն են հիվանդությունների և վնասատուների դեմ, չնայած շատ վնասատու միջատներ շատ գոհ են այս եղանակից: