Վինի Հարլոուն 25 տարեկան է. մերկանալու լավ առիթ չէ՞

Մոդելը տոնը նշել է լավագույն ընկերների շրջապատում՝ աղմկոտ երեկույթ կազմակերպելով, որի համար ընտրել է Nene L.A. Shiro-ի՝ արտասովոր գեղեցիկ կոստյումը

Կանադացի ֆոտոմոդել եւ ակտիվիստ, հազվադեպ հանդիպող վիտիլիգո մաշկային հիվանդությամբ տառապող Վինի Հարլոուն երկրպագուներին ուրախացրել է անկեղծ կերպարով։ Իր 25-ամյակի առիթով Վինի Հարլոուն փայլուն կոստյում է կրել, որը հազիվ է ծածկել կուրծքը։

instagram.com/winnieharlow/

Մոդելը տոնը նշել է լավագույն ընկերների շրջապատում՝ աղմկոտ երեկույթ կազմակերպելով, որի համար ընտրել է Nene L.A. Shiro-ի՝ արտասովոր գեղեցիկ կոստյումը։ Հագուստը կազմված էր փայլուն ծոպերվ զարդարված գոտուց, ինչպես նաեւ քարերով ու փայլերով զարդարված թեիկնոցից, որը հազիվ էր ծածկում Վինիի կուրծքը։ Մարմնագույն անդրավարտիքը տպավորություն էր ստեղծում, որ սլացիկ մարմինը ծածկում են բազմաթիվ քարերի ցոլքերն ու շողերը։

instagram.com/winnieharlow/

Ազդեցիկ կերպարն ամբողջացնում էին Christian Louboutin-ի թափանցիկ բարձրակրունկները։ Որպես աքսեսուարներ՝ մոդելն ընտրել էր երկար ականջօղեր, իսկ դաստակները զարդարել էր արծաթագույն թեւնոցներով։

instagram.com/federicodiazz/

Հաջորդ օրն առավոտյան Վինին բաց չի թողել զբոսանավի վրա մի քանի անկեղծ լուսանկար անելու հնարավորությունը՝ ընտրելով շագանակագույն լողազգեստ։ Այն հազիվ էր տեսանելի մոդելի մարմնին, այդ պատճառով տպավորություն էր ստեղծվում, թե նա ծովի ֆոնին մերկ է լուսանկարվել։ Instagram-ում հրապարակված լուսանկարի հեղինակը Ջեյմի Բրյուսն է, գրում է 

NEWS.am STYLE: