Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետեւ առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից եւ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան եւ Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը, եւ ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետեւանքները կարճ ժամանակում վերացնելու եւ գյուղերի գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղեւորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, եւ շարասյունով մեկնում էին Սաղմոսավան:
0Comments