Հայաստանի եւ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

Բրազիլիայի հավաքականի հայ մարզիչն առաջին անգամ էր Հայաստանում

«Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումի» նախաձեռնությամբ Երեւան էր ժամանել ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանը:

Հայաստանում նա հանդիպեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ, այցելեց ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիա, որտեղ էլ հանդիպում ունեցավ իսպանացի հանրահայտ մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ: 
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու ֆեդերացիաների միջեւ համագործակցության նոր ուղիներ, նախանշվեցին համատեղ ծրագրեր։

Բրազիլիայի հավաքականի հայ մարզիչն առաջին անգամ էր Հայաստանում։ Այցի ընթացքում Մահսերեջյանին ուղեկցում էին ընտանիքի անդամները: