Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը

«Զվարթնոց» օդանակավայանի ժամանման սրահից ոստիկանություն բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները հուլիսի 26-ին Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանակավայանի ժամանման սրահից ոստիկանություն բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: