Սա խայտառակություն է: Սփյուռքահայությունը պիտի արձագանքի սրան:
«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը բռնաբարում է, սփյուռքի հայերի նվիրաբերած դրամները, որ աղքատ խավի և Հայաստանի և Արցախ աշխարհի սահմանամերձ գյուղերի հոգսերը թեթևացնելու համար են՝ փաստորեն Երևանում նորընտիր իշխանավորներն օգտագործում են «տանից փախած» կանանց համար «ապաստարան» սարքելու համար….:
Որպես կանոն այս կազմակերպությունների շնորհիվ, ընտանիքները ոչ թե փրկվում են, այլ ավելի են պառակտվում, քանի որ այսպիսի իրավապաշտպանների հաց ու ջուրը՝ ապաստարանում շատ մարդ ունենալն է և հնարավորին չափ շատ մեծ թվով կանանց իրենց ամուսնիններից բաժանելը:
Այսօր, երբ սահմանամերձ դպրոցներում հազարավոր երեխաներ չունեն տարրական հիգիենայի պայմաններ, գույք, տեխնիկա, երբ մարդիկ կան, որ աղբամանից են հաց հանում՝ մեղմ ասած «շռայլություն» է:
Այս մասին գրում է ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը:
0Comments