Հարված` ԵԿՄ–ին. «Ժամանակ»

Նոր կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները

Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մաս­նակցած անձինք կկարողա­նան ստանալ համապատասխան կարգավիճակ։ Այդ նպատակով կստեղծվի հա­տուկ հանձնաժողով։ Սա ուղ­ղակի հարված է ԵԿՄ-ին եւ նրա հեղինակությանը, քանի որ մինչեւ այժմ ԵԿՄ-ն էր կա­տարում այդ գործառույթը եւ մարդուն տալիս այսպես կոչ­ված «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ։ Հետաքրքիր է նաեւ, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները։