Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է շուն պահել Դաունինգ սթրիթում գտնվող առանձնատանը։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ կառավարության ղեկավարը տեղեկացրել է իր ծրագրերի մասին, երբ պաշտոնապես զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
Ընդ որում՝ ըստ պարբերականի՝ դեռ վերջնական որոշված չէ՝ կբնակվի արդյոք շունը Դաունինգ սթրիթում։
Բացի այդ, ոմանք հետաքրքրվում են, թե ինչպես շունը կկարողանա ապրել Լարի անունով կատվի հետ, որն առանձնատան մշտական բնակիչն է 2011 թվականից ի վեր։
Լարին չորս ամսական էր, երբ նրան վերցրել էր երկրի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի ընտանիքը ապաստարանից, հաղորդում է Gazeta-ն, գրում է news.am:
0Comments