Մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան չարթերային թռիչքը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ժամեր անց Հայաստանի քաղաքացիները կլինեն հայրենիքում

Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:

Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է եւս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»։

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։