ՎԵՏՕ-ն միացավ ընդդեմ ստորագրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստորագրահավաքը իրականացվում է Ազգային ժողովի մոտ, դրան միացել են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Այսօր՝ հուլիսի 24-ին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում միացավ «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպած՝ ընդդեմ «Ստամբուլյան կոնվեցիայի» վավերացմանն ուղղված ստորագրահավաքին:

Նշենք, որ ստորագրահավաքը իրականացվում է Ազգային ժողովի մոտ: Դրան միացել են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Իր խոսքում շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ «ՎԵՏՕ»-ն՝ որպես հասարակական-քաղաքական շարժում, միանում է տորագրահավաքին. «Մենք մեր գործուն աջակցությունն ենք ցուցաբերելու այս նախաձեռնությանը: Մեր ռեսուրսների եղածի չափով մենք օգնելու ենք պարոն Չախալյանին: Շատ աստվածահաճո գործ եք նախաձեռնել»:

Վահագն Չախալյանն իր հերթին ասաց, որ ողջունում է «ՎԵՏՕ»-ի քայլը՝ հավելելով, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական չէ. «Մենք կարծում ենք, որ ամեն հայ՝ անկախ քաղաքական հայացքներից, պարտավոր է իր դիրքորոշումը հայտնել նման ազգադավ պրոցեսի դեմ: Ստամբուլում ընդունված կոնվենցիան չի կարող ու չի պարտադրվելու Հայաստանի Հանրապետությանը»: