Ամռանը կարծես թե համեմատաբար հանգիստ շրջան է և սովորաբար մտածմունքները քիչ են լինում: Սակայն ամառային մտածմունքների շարքին է դասվում լողավազան կամ ծով գնալու լողազգեստի ընտրությունը:
Առհասարակ, լողազգեստի ընտրությունը շատ բարդ է, քանի որ պետք է ուշադիր լինել ամեն մի մանրուքին: Յուրաքանչյուր լողազգեստ, կախված կնոջ կազմվածքից, կարող է օգնել՝ թաքցնելով թերությունները և ընդգծելով առավելությունները: Լողազգեստ ընտրելիս կարևոր է առաջնորդվել՝ հաշվի առնելով սեփական կազմվածքի առավելությունները։
SHANTNEWS.am-ն առանձնացրել է 2019-2020 թվականի ամենաթրենդային լողազգեստները, որոնք կրում են նաև համաշխարհային աստղերն ու սուպերմոդելները:
Եթե նախկինում հիմնականում նախապատվությունը տրվում էր վերևն ու ներքևը առանձին լողազգեստներին, ապա այս տարի շատ են ամբողջական տարբերակները, որոնց վրա դիզայներական հետաքրքիր լուծումներ են արվել ավելի գրավիչ դարձնելու համար:
Ամառային լողափնյա կերպարը համալրվում է նաև զանազան աքսեսուարներով ու գլխարկներով, որոնք առանձնահատուկ շեշտադրում են ձեր կերպարը:
Այս տարի թրենդների մեջ առաջին հորզոնականում են ծաղկային պրինտով լողազգեստները, ինչպես նաև շատ տարածված են մարմնագույնին և կորալային երանգներին մոտ տեսակները:
Ոճային լողազգեստ մեկ ուսով
Բավականին տարածված են մեկ ուսով լողազգեստները: Նման լողազգեստներին սովորաբար ավելի շատ են լինում դետալային շեշտադրումները, որոնք կերպարն ավելի էլեգանտ են դարձնում:
Նման լողազգեստները նաև շատ հարմար են, քանի որ հեշտ է համադրել երեկոյան շրջազգեստի հետ։ Այդպիսի լողազգեստները ծովափնյա երեկույթ այցելելու իդեալական տարբերակ կարող են ծառայել:
Բարձր մեջքով լողազգեստներ
Այս սեզոնին շատ տարածված են բարձր մեջքով լողազգեստները, որոնք արտահայտում են ոչ միայն ռետրո կերպար, այլև համադրելի են այլ կերպարային լուծումներով:
Ուլտրաոճային լողազգեստներ
Երբ արդեն ունեք շքեղ արևայրուք, ապա ուլտրաոճային լողազգեստներն ամենահարմարն են ձեր կազմվածքն ընդգծելու և էլեգանտ կերպար ստեղծելու համար:
Նման լողազգեստով դուք հաստատ կտարբերվեք լողափին և ամբողջ ուշադրությունը ձեր վրա կլինի:
Սպորտային լողազգեստներ
Ակտիվ հանգիստ նախընտրող ու լողափին վոլեյբոլ խաղալ նախընտրող կանանց համար դիզայներները մոդելավորել են սպորտային ոճի լողազգեստներ:
0Comments