Խի Սեռժիկը սխա՞լ էր ասում. «Իմ քայլի» պատգամավոր

Բացառապես անթույլատրելի է պետության հետ շանտաժի ու բռնության լեզվով խոսելը

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ակնհայտ է, որ անօրինականության վրա կառուցված համակարգ ապամոնտաժելը հեշտ չէ, անօրինականության մթնոլորթում ձևավորված ոմանց ապրելակերպի փոփոխությունը ժամանակ է պահանջում, օրինաստեղծ աշխատանք ու երբեմն պետության ուժային կառույցների միջամտություն։ Այս ճանապարհին կլինի բանավեճ, կամ անհամաձայություն, արժեքների շտկում, ապրելակերպի տրանսֆորմացիա, դա նորմալ է։ Սակայն բացառապես անթույլատրելի է պետության հետ շանտաժի ու բռնության լեզվով խոսելը, մանավանդ անօրինականության պահպանման պահանջով։ Դա վերաբերվում է հանրային կյանքի բոլոր դրսևորումներին, անխտիր։

Հրապարակման մեկնաբանություններում մի օգտատեր գրել է, որ նույն բանն ասում էր նաև Սերժ Սարգսյանը:

«Խի սխա՞լ էր ասում»,-արձագանքել է պատգամավորը: