Ոստիկանները գիշերը 3.30–ին դարպասը ջարդելով մտել են տուն, տռուսիկով, ստորացնելով «կանդալել» ու տարել

Ցուցարարների հետ բանակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը

Իջեւանի բնակիչ Հայկուհի Մելիքսեթյանը այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ կարմիրբերետավորներ գիշերը 3.30 ներխուժել են իրենց տուն եւ նվաստացնելով տարել տան տղամարդկանց։

«Գիշերը ժամը 3.30–ին, մի խումբ անձինք դիմակավորված, կարմիրբերետավորներ, դարպասը ջարդել–փշրելով, մտել են տուն, ամուսինս, տղաներս քնած էին, ես եմ բացել դուռը, խնդրեցի ներկայանան, բայց իրենք ինձ չլսեցին, հրեցին, այդ ձայների վրա տղես իջավ, ասեց՝ սպասեք հագնվեմ, դուրս գամ, ոչ մի բան մի արեք, բայց իրենք տղուս տռուսիկով, ոտաբոբիկ, դրանից հետո ամուսինս ա իջել, ամուսնուս, եւ մեծ տղայիս որ Երեւանից էր եկել, երեքին կանդալել են, ստորացրել, նվաստացրել, տռուսիկով մոր, կնոջ, երեխու մոտ էդ 10 հոգի կարմիրբերետավորները տարել են։ Ես բոլոր տեսանյութերն ունեմ»,–նշեց նա։

Իջեւանի բնակչի խոսքով՝ իրեն հայտնի չի, թե որտեղ են իր տղաներն ու ամուսինը. «Փորձել եմ ճշտել, Իջեւանի ոստիկանությունը չի խոսում բացարձակապես, որին հարցնում ես, ասում են՝ ապահով ձեռքերում է, ապահով ձեռքներն իրենց տեղաշորի մեջ պառկած էին, դա էր։ Ապահով ձեռքը Երեւանը չի, որ մարդուն տկլոր վերցրեցին, տարան Երեւան»։

Հայկուհի Մելիքսեփյանի փոխանցմամբ՝ Իջեւանում ոստիկանները մտել են բոլոր ցուցարարների տուն, նրան տարել, գրում է news.am:

Նշենք, որ երեկ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Իջևանում։  Բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։ Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:

Ցուցարարների հետ բանակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: