Հյուրընկալ բադը «դիմավորել» է ֆերմա այցելած Էլիզաբեթ 2-րդին

Բադի տիրուհին ևս չի կարողացել զսպել ծիծաղը, նա քայլել է թագուհու կողքով, մինչդեռ թագուհին աչք չի կտրել Օլիվից

Հանրության ներկայացուցիչների կողմից անհարգալից քայլ է համարվում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին մեջքով կանգնելը կամ քայլելուց նրանից առաջ ընկնելը: Սակայն այդ կանոնը չի տարածվում Օլիվ մականունով բադի վրա, որը «դիմավորել» է Էդինբուրգի քաղաքային ֆերմա այցելած թագուհուն և ճանապարհի մի հատվածում «առաջնորդել» նրան:

Էլիզաբեթ 2-րդ

Ինչպես նշում է Daily Mail-ը, դատելով լուսանկարներից՝ փետրավորի ակտիվությունը զվարճացրել է 93-ամյա միապետին, որը ժպիտով է հետևել Օլիվի գործողություններին:

Էլիզաբեթ 2-րդի

Էլիզաբեթ 2-րդի

Բադի տիրուհին ևս չի կարողացել զսպել ծիծաղը: Նա քայլել է թագուհու կողքով, մինչդեռ թագուհին աչք չի կտրել Օլիվից:

Էլիզաբեթ 2-րդի

Էլիզաբեթ 2-րդի