«Լուսավոր Հայաստանը» սկսել է հանդիպումներ` առանց փողկապի

Թումոյի այգում՝ խոտերի մեջ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը հուլիսի 4-ին մեկնարկել է «Հանդիպումներ` առանց փողկապի» հանդիպումների շարքը` ԼՀԿ պատգամավորների և Երևանի խորհրդի անդամների հետ:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Թումանյանի անվան (Թումոյի) այգում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կազմակերպել է լսումներ և հանդիպումներ քաղաքացիների շրջանում, սակայն այս նոր ձևաչափը առավել հնարավորություն կտա քաղաքացիների հետ կենդանի շփվելու, մարդկանց մեջ լինելու, նրանց խնդիրներին ծանոթանալու, ինչը պարտավոր են անել քաղաքական գործիչները, պատգամավորները:

Հուլիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ առավել ակտիվ էին երիտասարդները և բազմաթիվ հարցեր ուղղեցին պատգամավորներին, ինչպես նաև փոխանցեցին իրենց հետ բերված նամակները»,-ասված է ԼՀԿ հայտարարության մեջ: